ՎԲԿ-ի ուռուցքաբան-վիրաբույժ Գոռ Գոգչյանը վերապատրաստվել է Օսլոյում
Վանաձորի բժշկակական կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Գոռ Գոգչյանը վերապատրաստվել է Օսլոյի համալսարանական հիվանդանոցում՝ հաջողությամբ ավարտելով հեպատո-պանկրեատո-բիլիար(լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների) վիրաբուժության դասընթացը։
Այս ծրագիրը արժեքավոր գիտելիքներ և գործնական փորձ է տվել առաջադեմ, հատկապես մինիմալ ինվազիվ վիրաբուժության ոլորտում։
Ձեռք բերված փորձը կնպաստի վիրաբուժական ուռուցքաբանության և մինիմալ ինվազիվ վիրաբուժական մեթոդների հետագա զարգացմանը Վանաձորի բժշկական կենտրոնում՝ բարելավելով բուժման արդյունքները մեր տարածաշրջանում։