Բարի գալուստ Վանաձորի բժշկական կենտրոն
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու և հարակից մարզերի բնակչությանը: Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։ Այստեղ են աշխատում Հիպոկրատի երդմանը նվիրված բժիշկներ, որոնք պարբերաբար վերապատրաստում են անցնում՝ ժամանակակից բժշկության չափորոշիչներին և պահանջներին համապատասխանելու համար։ Հիվանդանոցն իր գործունեությունը ծավալում է ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի, համավճարի, սոցփաթեթի և առողջության ապահովագրության շրջանակներում։ Ընկերությունը հանդիսանում է ուսումնաարտադրական բազա առողջապահական տարբեր կրթական հաստատությունների ուսանողների համար։
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյան։