Վանաձորի բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունք են այցելել մեր հայրենակից լոգոպեդները՝ Օրիաննա Ահարոնյանը՝ Ուրուգվայից և Վիտա Խաչատրյանը՝ Լոս Անջելեսից։
Մեր հայրենակիցները կամավորական նպատակներով գտնվում են ՎԲԿ-ում՝ ոչ միայն վերապատրաստելու տեղի մեր մասնագետներին, այլ նաեւ՝ փորձի փոխանակման։
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են բաժանմունքի աշխատանքներին, կիսվել փորձով ու նորագույն մեթոդներով, թե ինչպես պետք է ճիշտ աշխատել խոսքի եւ կլման ակտի խանգարումների դեպքում։
Նմանատիպ այցերը կնպաստեն վերականգնողական ծառայությունների զարգացմանը։