Վանաձորի բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայությունը հագեցած է մամոգրաֆիայի համաշխարհային
առաջատար՝ Dimensions Hologic թվային համակարգով, որն ապահովում է բարձր հստակությամբ պատկերներ և
թույլ է տալիս ոչ միայն տեսնել, այլ նաև ճիշտ մեկնաբանել ամենանուրբ փոփոխությունները։ Սա ապահովում է վաղ
և ճշգրիտ ախտորոշում, նվազագույն ճառագայթում, անվտանգ և արագ ընթացք։
Բուժանձնակազմը՝ բարձր որակավորում ունեցող ու վերապատրաստված մասնագետներ են, որոնք ոչ միայն
տիրապետում են ժամանակակից սարքավորման հնարավորություններին, այլ նաեւ կարողանում են հստակ ու ճշգրիտ
վերլուծել ու նշանակել համապատասխան բուժում՝ կանխելով հիվանդության հետագա ընացքն ու ապահովել
արդյունավետ բուժում։
Հարկ է նշել նաեւ, որ Վանաձորի բժշկական կենտրոնը ներառված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից
իրականացվող պետական քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման (սկրինինգային) ծրագրում։ Այս
ծրագրի շրջանակում հատուկ սոցիալական խմբերի կանայք կարող են մամոգրաֆիկ հետազոտությունն անցնել
ԱՆՎՃԱՐ։
Մանրամասների, խորհրդատվության եւ հետազոտման համար այցելեք Վանաձորի բժշկական կենտրոն կամ
զանգահարեք 043 444 519
Տեսանյութ